Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Երկիր մոլորակի համաշխարհային օր, երկիր մոլորակի ժամ...

Երկիր մոլորակի համաշխարհային օր,  երկիր մոլորակի ժամ...

Օրը նպատակաուղղված է միավորելու ամբողջ աշխարհի մարդկությանը` շրջակա միջավայրի պաշտպանության գործում: ԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող երկրի համաշխարհային օրը ոչ միայն մեծ, այլև իրապես համաշխարհային տոն է, և հնարավորություն է տալիս երկիր մոլորակի ցանկացած բնակչի արտահայտելու իր երախտագիտությունը մեր մեծ ընդհանուր տանը:

 

Այդ օրը բոլոր ցանկացողներն ավանդույթի համաձայն զբաղված են իրենց բակերի և փողոցների բարեկարգման աշխատանքներով, մասնակցում են տարբեր բնապահպանական միջոցառումների:

 

Երկիր մոլորակի ժամը համեմատաբար նորույթ է: Մեկ ժամով խավարի մեջ են ընկղմվում նշանավոր երկնաքերները, ճարտարապետական հսկա կոթողները, աշխարհի խոշորագույն հրապարակներն ու բնակավայրերը: Երևույթը սիմվոլիկ բնույթ է կրում: Իմաստն այն չէ, որ լույսերը մեկ ժամ անջատելով լուծվում են շրջակա միջավայրի պահպանության հարցեր: Միջոցառման գլխավոր նպատակը, թերևս, այն է,  որ համոզմունք ձևավորվի, որ ցանկության դեպքում մարդկությունը կարողանում է միավորվել մեկ գաղափարի շուրջ:  Այս ակցիային միացողները` կատարելով առաջին քայլը, իրենց վրա պարտականություն են վերցնում կատարել նաև 2-րդ, 3-րդ և հաջորդ բոլոր քայլերը, հանուն մեր մոլորակի պահպանության, մաքրության, անվտանգության:

 

Երևանը նույնպես այդ նախաձեռնության արդյունքում մեկ ժամ անջատեց բավականին լույսեր, շատ բնակարանների պատուհանագոգերին թրթռում էին մոմի բեկբեկուն լույսերը: Սա շատ լավ է: Բայց մեզանից յուրաքանչյուրը նաև ամեն օր պետք է մտածի ոչ միայն Երկիր մոլորակի, այլև մեր տան` մեր փոքրիկ երկրի մասին, որն այնքան քիչ ռեսուրսներ ունի... Մեր տներում ավելորդ լույսեր չենք վառում, մեր տներում ամեն օր «իրականացնում ենք» երկրի ժամը` խնայում, տնտեսում... Իսկ աշխատավայրու՞մ: Որքանո՞վ ենք մտահոգ ավելորդ վառվող լույսերով: Առավոտ վաղ կամ օրվա ամպամած պահին վառված լույսը օրվա առավել լուսավոր ժամին կամ ամպամածությունն անցնելուց հետո ե՞րբ ենք հանգցնում...

Հեղինակ. Սեդա Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ